ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է վիզաների տրամադրումը

32

«Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է վիզաների տրամադրումը անձնագրա-վիզային համակարգի տեխնիկական խափանման պատճառովլ»,- տեղեկացnում է դեսպանատան կայք:

Նշվում է, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև աշխարհի մյուս երկրներին:

Բոլոր անձնագրերը, որոնք գտնվում են դեսպանությունում, կվերադարձվեն դիմողներին:

«Սույն խնդիրը գլոբալ է ու կախված չէ որևէ կոնկրետ երկրի կամ վիզային կատեգորիայի հետ: Մենք դիմողների ներողամտությունն ենք հայցում ուշացման համար: Մենք վիզայով ձեր անձնագիրը կվերադարձնենք հենց լուծվի սույն հարցը: Ցավոք, այս պահին չենք կարող ասել` ինչքան ժամանակ կարող է դա պահանջել»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ: