Ամերիկա-մեքսիկական սահմանի պատը կարժենա 66,9 մլրդ դոլար

15

ԱՄՆ Կոնգրեսի ազգային անվտանգության հարցերով և կառավարական հաստատությունների գործերով կոմիտեի դեմոկրատ սենատորների օգնականները հրապարակել են ամերիկա-մեքսիկական սահմանին պատի շինարարության արժեքը, որը կկազմի գրեթե 66,9 մլրդ դոլար: Փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Զեկույցի համաձայն՝ 1 մղոնի (1,6 կմ) համար 36,6 մլն դոլար արժեքի դեպքում 1827 մղոն (2940 կմ) երկարությամբ պատի արժեքը կարող է 66,9 մլրդ դոլարից անցնել: Ըստ այդմ՝ ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացի պատի շինարարության համար կվճարի 200 դոլարից ավելի:

Իսսկ պատի ամենամյա վերանորոգման ծախսերի և սպասարկման ծախսերը կարող են կազմել 150 մլն դոլար: