Ամերիկայի ժողովուրդը երբեք չի մոռանա այդ ողբերգությունը, որի հետևանքով միլիոնից ավելի հայեր զոհվեցին. Միլզ

13

20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի հարյուրերորդ տարելիցն առանձնակի կարևորության հարց է: Վաշինգթոնում փետրվարի 6-ին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը:

«Ես ուզում եմ ընդգծել՝ դիմելով հայ հանրությանը, որ հասկանում են այն հատուկ պատասխանատվությունը, որը լինելու է Հայաստանում դեսպանության ուսերին առաջիկա ամիսներին»,- ասել է Միլզը:

Դեսպանն իր խոսքն ավարտել է հայերենով՝ ասելով. «Այս տարին հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի համար: Երևանում ԱՄՆ դեսպանատունը կանի ամեն ինչ՝ ցույց տալու, որ Միացյալ Նահանգներն ու Ամերիկայի ժողովուրդը համերաշխ է հայ ժողովրդի հետ այդ լուրջ պահին. երբեք, երբեք չեն մոռանա այդ ողբերգությունը, որի հետևանքով միլիոնից ավելի հայեր զոհվեցին»: