Ամենակոշտից էլ կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ, եթե կանոնները չպահպանվեն․ Ավինյան

13

Կառավարությունը մտադիր է շարունակել մեղմացումների քաղաքականությունը, քանի դեռ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված չէ։ Եթե վտանգ լինի, որ այդ համակարգը չի հասցնելու սպասարկել բոլոր հիվանդներին, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր խստացումներ է խոստանում։

Գործադիրի այսօրվա նիստին փոխվարչապետ, պարետ Ավինյանը ասաց, որ անհրաժեշտության դեպքում կարող են ամենախիստ ու դեռ դրանից էլ խիստ սահմանափակումներ կիրառել։ Սակայն որպեսզի դրան չհասնի, Ավինյանը ասաց, որ պետք է տնտեսվարողները և բոլորը հետևեն սահմանված կանոններին: 

«Ամենակոշտից էլ կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ, եթե կանոնները չպահպանվեն»,- նշեց Ավինյանը:

Փոխվարչապետը նաև ասաց, որ տնտեսվարողները պետք է գիտակցեն, որ եթե որևէ մեկ վարակման դեպք գրանցվեց իրենց մոտ, ապա իրենց գործունեությունը դադարեցվելու է։ Այնպես որ, ըստ Ավինյանի, պետք չէ լինել անվախ, պետք է լինել զգուշավոր։