Ամառային զորակոչին զուգահեռ խիստ միջոցառումներ են իրականացվում. ՊՆ խոսնակ

10

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է զորակոչի նախապատրաստական աշխատանքները արտակարգ դրության պայմաններում:

«ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Զորակոչիկները ներկայանում են փոքր խմբերով և պահպանվում են սահմանված բոլոր պայմանները»,- գրել է նա։