ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարել է համաճարակ

25

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել է համաճարակ։ «Մեր գնահատականներով COVID19-ը կարելի է բնութագրել որպես համաճարակ»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ նա նախազգուշացրել էր կորոնավիրուսի՝ համաճարակի վերածվելու սպառնալիքի մասին 
Մարտի 9-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 109 հազարի: Կորոնավիրուս է հայտնաբերվել 104 երկրում: