Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիան շարունակվում է: Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին առաջարկեց, որ նրանցից 4-5-ը կարող են գնալ Բաղրամյան 26 և հարցի շուրջ զրուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն ակցիայի մասնակիցները մերժեցին առաջարկը՝ պահանջելով, որ Սարգսյանն անձամբ ներկայանա:














