Ալիև. ԼՂ հակամարտությունն ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար

6

Կորեական Diplomacy պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Կարելի է ասել, որ Ադրբեջանը հասել է իր զարգացման ճանապարհին ընկած նպատակներին: Միևնույն ժամանակ, առկա են խնդիրներ, որոնց լուծումը կարևոր է: Ադբեջանական պետության ու ժողովրդի ամենացավալի խնդիրը շարունակում է մնալ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը: Այդ հակամարտությունն ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար: Հակամարտության կարգավորման համար գործում է միջազգային իրավական հզոր դաշտ: Երկար տարիներ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Դրանում համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջնորդությամբ բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով՝ միջազգային սկզբունքների հիման վրա»: Տեղեկացնում է APA գործակալությունը: