Ալիևն ու Պուտինը հանդիպեցին

13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում երկկողմ հանդիպում են ունեցել: Տեղեկացնում է Ria.ru-ն:

Պուտինը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները գերազանց մակարդակի վրա են: ՌԴ նախագահի խոսքով երկու երկրները համագործակցում են և կառավարական, և տնտեսական և հումանիտար մակարդակով: Պուտինը խոսել է նաև  «հին և ցավոտ հարցի»՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ:

Ալիևն էլ իր հերթին նշել է, որ Ռուսաստանին իրենք միջազգային հարթակում դիտարկում են որպես իրենց հիմնական գործընկեր: Խոսելով Արցախյան խնդրի վերաբերյալ՝ Ալիևը շեշտել է.  «Հակամարտությունը  շատ երկար ձգձգվեց և լուծում է պահանջում»: