Ալիևն առաջարկել է էներգամիջանցք ստեղծել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև

4

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է էներգամիջանցք ստեղծել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև՝ դուրս գալով էլեկտրաէներգիայի նոր շուկա:

«Ադրբեջանը արդեն էլեկտրաէներգիա ներկրող երկրից դարձել է արտահանող երկիր: Արտահանման ներուժը աճում է: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք հասնել հուսալի էներգետիկական միջանցքի ստեղծմանը: Տվյալ միջանցքը կարող է ապահովել էներգափոխանակությունը 3 երկրների միջև և նոր շուկաներ դուրս գալ»,- ասել է Ալիևը: