Ալիևի ախորժակը Զանգեզուրն ու Երևանն են

15

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես է եկել տգետ հայտարարությամբ՝ խոսելով Երևանի և Զանգեզուրի մասին, որոնք իբր Ադրբեջանի պատմական հողերն են: 

«Ենի Ադրբեջան կուսակցության համագումարում Ալիևը հայտարարել է, որ «չի կարելի մոռանալ պատմական հողերի մասին»:

«Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես և այժմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր պատմական հողերն են Երևանի խանությունն ու Զանգեզուր-Գյոյչան»,-ասել է նա:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ ապագայում հարկավոր է ավելի ակտիվ լինել այդ հարցում և այդ թեմայով ցուցահանդեսներ ու շնորհանդեսներ անցկացնել աշխարհի տարբեր վայրերում: «Որովհետև Երևանն ու Զանգեզուրը մեր պատմական հողերն են, և ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը:

Հետաքրքիր է, որ Ալիևի ախորժակն ամեն ելույթից հետո ավելի է մեծանում, սակայն երբեք չի հանդիպում ընդդիմության՝ հատկապես միջազգային հանրության կողմից: Զավեշտալին այն է, որ 100 տարվա կյանք ունեցող կեղծ պետության ղեկավարը խոսում է պատմական հողերի մասին, այն էլ Երևանի և Զանգեզուրի:

Հայաստանում ևս անլուրջ արձագանքեցին Ալիևի այս հայտարարություններին, որոնք, իրավամբ, սպառնալիք են և պատերազմական կոչեր: Եվ կապ չունի, թե առաջին հայացքից այս կոչերն անհեթեթ են թվում, դա որևէ կերպ չի նվազեցնում Ալիևի հավակնությունները: Ի դեպ, ժամանակ առ ժամանակ Ալիևն ակտիվանում է, հատկապես, երբ միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի բարեկամ Թուրքիայի և Մերձավոր Արևելքի մյուս երկրների վրա է: Այսինքն, Ալիևը օգտվում է իրավիճակից և լարում իրադրությունը: Չմոռանանք, որ վերջին օրերին սահմանում ունեցանք նաև զոհ՝ թշնամու արձակած գնդակի հետևանքով: