Ալիևը պատրաստ է հանդիպել Սարգսյանի հետ. Ուորլիք

7

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու  Սերժ Սարգսյանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում: Հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ես անձամբ եմ խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հայտարարել է, որ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նա պատրաստակամություն է հայտնել հանդիպելու առաջարկությունները քննարկելու համար: Կան որոշակի նպատակներ, մենք կքննարկենք դրանք: Մենք կքննարկենք նաև նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպման հարցը: Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ՀՀ նախագահ Սարգսյանի հետ այդ գործընթացի շրջանակում»,-հայտարարել է ամերիկացի Ուորլիքը:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ի երեկոյան համանախագահները ժամանել են Բաքու: Այնուհետև նրանք կայցելեն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: