Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «խորհուրդներ» է տվել Հայաստանի հետ սահմանակից և Արևմտյան Հայաստանում գտնվող Կարս և Իգդիր քաղաքաներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:
Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով թուրք քաղաքական գործիչներից մեկին, գրում են, որ Ալիևը խորհուրդ է տվել այդ քաղաքներում «հաղթանակը շնորհել» «Ազգայնական շարժում» (MPH) կուսակցությանը, որը համարվում է «գորշ գայլեր» ազգայնական շարժման քաղաքական թևը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին MPH-ի ներկայացուցիչները մասնակցում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կնքված դաշինքի կողմից, որը հայտարարել է Կարսում և Իգդիրում MPH-ի մասնակիցներին սատարելու մասին:














