Ալիևը բացառում է Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հնարավորությունը

15

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով երկրի կառավարության նիստում, բացառել է Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացին:

Ալիևի խոսքով՝ բանակցությունները ԼՂ հակամարտության շուրջ անցկացվել են, անցկացվում են և պետք է անցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին ելույթով Ադրբեջանի նախագահը հանդես է եկել սոցիալ-տնտեսական զարգացումների ամփոփմանը նվիրված կառավարական նիստում: