Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

7

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ նախօրեին «Ադեկվադ» միաբանության անդամներն ահազանգել էին, որ միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հարձակման է ենթարկվել փողոցում՝ Ալեն Սիմոնյանի կողմից։

Ավելի ուշ Ալեն Սիոնյանը ուղիղ եթերում պարզաբանել է, որ ինքը բարեւել է Արթուր Դանիելյանին, վերջինս իրեն հայհոյել է, ինչից հետո ինքը գլխով հարվածել է նրա քթին։

Արթուր Դանիելյանը տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, մի քանի ժամ անց դուրս եկել հիվանդանոցից։