Ալեն Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել. Factor.am

14

Ալեն Սիմոնյանն Արթուր Դանիելյանի հետ ունեցած ծեծկռտուքի արդյունքում ուղեղի ցնցում է ստացել։ Սկսվել է դատաբժշկական փորձաքննություն։ Սկսվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Ալեն Սիմոնյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։

Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանը երեք օր ստացիոնար բուժում է ստացել, այժմ էլ բժիշկների հսկողության տակ է։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Արամի փողոցի վրա ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կազմակերպության անդամ Արթուր Դանիելյանի միջև։