ԱԺ-ում կրակոցներ

8

Panorama.am-ից տեղեկանում ենք, որ քիչ առաջ արտակարգ միջադեպ է գրանցվել ԱԺ տարածքում: Դանակով զինված մի երիտասարդ մուտք է գործել ԱԺ բակ: Հարցին, թե ով ես, պատասխանել է` «Հիսուս Քրիստոսը»: Երիտասադը չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների հրահանգներին, և առաջ է շարժվել` այդ պահին ԱԺ անվտանգության աշխատակիցները մեկ անգամ կրակել են օդ: Սակայն նա շարունակել է առաջ շարժվել, ինչից հետո կրակել են երիտասարդի ոտքին: Նա վիրավոր է, ինքնությունը պարզված չէ: Հայտնեց ԱԺ-ում գտնվող Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Շտապօգնության ծառայության միջոցով նա տեղափոխվել է հիվանդանոց, մինչ այդ նրան բուժօգնություն է ցուցաբերել ԱԺ բժիշկը: Այս պահին ԱԺ տարածքում է նաև ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը: Լուսանկարը՝ Panorama.am-ի: