ԱԺ-ն քաղաքական մարմին է, ունի Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակ․ ՍԴ անդամ

13

ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ազգային ժողովը ձեռնարկում է իր գործողությունները, իսկ ՍԴ-ն ունի Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով իր լիազորությունների եւ գործունեության կազմակերպման շրջանակը:

Դիտարկմանը՝ Ազգային ժողովն արդյոք կարո՞ղ է ՍԴ անդամին կամ դատավորին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել, Արևիկ Պետրոսյանը արձագանքեց. «Ազգային ժողովը քաղաքական մարմին է, ունի Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակ: Ցանկացած պետական մարմին, պետական այր, որ կատարում է քայլ, դրանք պետք է բխեն Սահմանադրությունից և օրենքներից, իր գործողությունների համար կրում է պատասխանատվություն: Իսկ Սահմանադրական դատարանը, ինչպես մինչև հիմա, կղեկավարվի Սահմանադրությամբ»: