ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը

34

Ազգային ժողովի արտահերթ նիստում վավերացվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Դրան կողմ քվեարկեց 102, դեմ՝ընդամենը 8 պատգամավոր: Դեմ քվեարկեցին Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Թևան Պողոսյանը. Տիգրան Ուրիխանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Զարուհի Փոստանջյանը: