Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 12-ին շարունակում է նախորդ շաբաթ սկսված իր հերթական նիստերի աշխատանքը:
ԱԺ-ն սկսեց քննարկել «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
Այն ներկայացրեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:











