ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ապրիլի 14-ին կազմվել է Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին արձանագրություն:«Փաստինֆո»-ին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, հանձնաժողովը ԱԺ-ից արձանագրությունն արդեն ստացել է:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն էլ տեղեկացրել է, որ մինչև Ազգային ժողովի նոր նախագահի ընտրությունը ԱԺ նախագահի պարտականությունները, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կկատարի Էդուարդ Շարմազանովը:
Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ:
2012թ.-ի մայիսի 31-ի փակ գաղտնի քվեարկությամբ Էդուարդ Շարմազանովը ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվել է 91 «կողմ» և 11 «դեմ» ձայներով, իսկ Հերմինե Նաղդալյանը՝ 89 «կողմ» և 10 «դեմ» ձայներով:











