ԱԺ արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

5

ԱԺ արտահերթ նիստը քվորում չլինելու պատճառով չի կայացել։ Հանրապետականի և ՕԵԿ-իպատգամավորները չեն ներկայացել ՀԱԿ նախաձեռնությամբ արտահերթ նիստին։ ԱԺ նիստին ներկա էին 44 պատգամավոր: Հիշեցնենք, որ օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: