Պոլսո Հայոց Պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Թուրքիայի Նախագահին ուղղված նամակում գրել է, որ «առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել», հետո նաև ավելացրել՝ «որպես Թուրքիայի հայ համայնք, մենք մեր խորը ափսոսանքն ենք հայտնում Ձեր պատվավոր վարչակարգին՝ որոշման վերաբերյալ»։
Եվ այս փոքրոգին իրեն իրավունք է վերապահում խոսել մի ամբողջ համայնքի անունից և ներողություն խնդրել երիտթուրքերի հետևորդ Էրդողանից, որ վերջինս հայերին չի՞ ցեղասպանել: Սա դավաճանություն է, այս ազգադավ անձնավորությանը ուրացել է Հայոց Ցեղասպանությունը, նրան պետք է արգելել ընդհանրապես հայկական անուն ազգանուն կրել, այս դավաճանին պետք է ցցի վրա բարձրացնել: Պոլսահայ համայնքը շատ կոշտ է արտահայտվել Աթեշյանի այս ազգադավ գործունեությանը, բայց ապարդյուն, Աթեշյանը դեռ երկար կշարունակի իր երիտթուրք կեցվածքը, քանի դեռ իրեն եկեղեցու կողմից սատարում են:
Ցավոք, առաքելական եկեղեցին բազմիցս է նման կերպ վարվել հայ ազգի հանդեպ: Պատմությունը մեր լուռ վկան է, և դարերի խորքից դեռ արձագանքում են եկեղեցու սրբեր հռչակված Պարթևի, Ներսեսի, Օձնեցու, Գետադարձի և մյուս կաթողիկոսների քայլերն ընդդեմ Հայաստանի և հայ ազգի, որոնք առիթ են դարձել կորցնելու հայոց պետականությունն ու ինքնիշխանությունը: Եվ Աթեշյանը նրանցից մեկն է…
Թե մինչև ե՞րբ ենք հանդուրժելու այս դավաճան կրոնամոլներին, դեռևս անհայտ է:
Սակայն հայտնի է Մայր Աթոռի մոտեցումը, որը ինչպես և ակնկալելի էր, շատ հանգիստ է վերաբերվում այս դավաճանի նամակագրությանը՝ այն համարելով հարկադրված քայլ`«անվտանգ պահելու իր համայնքը որևէ տեսակի բռնություններից և նաև թուրք ծայրահեղականների հարձակումներից»: Այսինքն՝ եկեղեցու և որոշ պաշտոնյաների համար նորմա՞լ է Հայոց Ցեղասպանությունը ուրանալը, նորմալ է, որ իրենց նախնիներին խոշտանգել են, բռնաբարել, սրախողխող արել: Խոսքեր չկան:
Ի դեպ, Մայր աթոռից նշում են, որ Աթեշյանը մեկ անգամ չէ, որ նման հակահայ քայլերով է աչքի ընկել:
Հարց է ծագում, ո՞վ է այս դավաճան ստրկամիտը, որ համայնքին կարողանա փրկել որևէ բանից: Աթեշյանը միայն ցանկացել է իր փոքրիկ մեղսավոր կաշին ապահովագրել՝ համայնքի փրկչի քողի տակ՝ քաջ գիտակցելով իր արարքի խորությունը: Բոլորիս է հայտնի, թե թշնամին ինչպես է վարվում դավաճանների հետ: Բայց վտանգավորն այն է, որ այս եկեղեցականը կարող է իր նմանատիպ պահվածքով ևս մեկ անգամ Թուրքիայի հայ համայնքին սրի տակ գցել: Իսկ այստեղ դեռ մտածում են, որ նա ինչ որ «փրկչի գործ է անում կամ պաշտպանական գործունեություն է ծավալում հանուն հայ համայնքի»:
Ի դեպ, Աթեշյանին վերաբերող լուրերը վերջին շրջանում շատ են: Պարզվում է՝ նա Ստամբուլում 500 հազար դոլարանոց բնակարան է գնել: Ըստ այդմ՝ բնական է, որ այս նյութապաշտ կրոնամոլը չէր կարող հագուրդ տալ իր սովին և պետք է նման նամակ գրեր էրդողանին՝ հավաստիացնելով, որ «օսմանյան ժողովուրդների հետ հայերը միշտ համերաշխ են ապրել», որպեսզի թուրք նախագահը թույլ տար վերջինիս իր նյութական բարիքներն անվնաս օգտագործել:
Հարց է ծագում, թե «համայնքի հոգսով տապակված» այս դավաճանին որտեղի՞ց այսքան փող, մի՞թե աստծուն շատ հավատալով հնարավոր է նման գումարներ ունենալ: Մի՞գուցե Աթեշյանը գիտի իսկական հավատքի գաղտնիքները, որոնք մերթ ընդ մերթ արտահայտվում են հայրենիքի դավաճանության տեսքով:
Ի դեպ, Պոլսո Պատրիարքարանը գտնվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր իշխանության ներքո, բայց Մայր աթոռը մատն անգամ չի շարժում այս իրավիճակում, ինչը ցույց է տալիս, որ Էջմիածնում էլ նույն կերպ կվարվեին, եթե բանը դրան հասներ, չէ՞ որ հայոց եկեղեցու շատ բարձրաստիճան հոգևորականներ ևս անտարբեր չեն թանկարժեք տների ու լավ մեքենաների հանդեպ, չէ՞ որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն գրկաբաց է ընդունում «Գորշ գայլերի» հետևորդներին: Չնայած ի՞նչ սպասել մի կառույցից, որի հիմքերն այնքան օտար են…
Հետևությունները թողնում ենք ձեզ…














