«Ազգություն» և «հայրենիք» հասկացողությունները պետք է նետվեն պատմության աղբաման. Եվրոպական Խորհրդի նախագահ

23

«Ազգություն» և «հայրենիք» հասկացողությունները պետք է նետվեն պատմության աղբաման, Русская Германия պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը՝  կոչ է անելով հրաժարվել ազգային ինքնության վերականգնման որևէ փորձից:

«Մենք խնդիրների առաջ ենք կանգնում, ինչը կապված է մեր բաց աշխարհագրության հետ, որը թույլ չի տալիս Եվրոպային դառնալ հայրենիք կամ հայրենի վայր: Ամեն անգամ, երբ Եվրոպան ընդլայնվում է, մեր նոր քաղաքացիներին ասում ենք՝ բարի գալուստ ակումբ»,- նշել է Հ. Ռոմպեյը:

«Սուտ է, որ գլոբալիզացիայի ժամանակաշրջանում առանց որևէ ջանքի կարելի է գոյատևել: Նրանք, ովքեր կարծում են, թե իրենց երկիրը կարող է ինքնուրույն գոյատևել, պատրանքներով են ապրում: Պոպուլիզմն ու ազգայնականությունը չեն կարող պատասխանել մեր ժամանակների մարտահրավերներին»,- հայտարարել է եվրոպացի քաղաքական գործիչը: Նոր Եվրոպան պետք է աչքի ընկնի ավանդական ընկալմումներով ազգերի բացակայությամբ: Քանի որ Եվրամիությունը բոլոր եվրոպացիների տունն է, բոլորն ամենուր պետք է զգան իրենց ինչպես տանը՝ անկախ կոնկրետ տարածաշրջանի առանձնահատկություններից:

Հ.Գ. Ահա թե ուր ենք մենք շտապում…