Ազգային ժողովի հերթական նիստը կրկին կռվով սկսվեց: Այս անգամ բռունցքներին դիմեցին ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը: Այնուհետև բոլորը միացան:
Ամեն ինչ սկսվեց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո, երբ վերջինս իր ելույթը համեմել էր սրիկա բառով: Մարուքյանին այդ բառը դուր չէր եկել:
«Երբ ասում եք նման բառեր դա լարվածություն է առաջացնում, որովհետև մեկը կարող է մտածի, որ դա իրեն եք ասում: Մի՛ արեք տենց բաներ»,- նշեց Մարուքյանը:
Այնուհետև դահլիճից սկսեց գոռալ Միքայելյանը, ով Մարուքյանին հոպարով դիմեց, այնուհետև ասաց, որ կցխի:











