Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի նկատմամբ. նախարար

20
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բարձրագույն դատական խորհդին ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։

Նախարարը նշեց, որ Ազարյանի կողմից թույլ է տրվել ՀՀ դատական օրենսգրքի սահմնադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 5 կետերում ամրագրված վարքագծի կանոնների խախտում։

«Ի պաշտոնե գործելիս դրսևորվել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել»- ասաց Բադասյանը։