Արցախը Հայաստանից բաժանել, ես ճիշտ չեմ համարում. այն, ինչ տեղի է ունենում Արցախում, տեղի է ունենում նաև Հայաստանում, հայտարարել է Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
Վարդանովի խոսքով, հիմա ակտիվ տեղաշարժեր կան թուրքերի մոտ. «Իրենք օգտագործեցին զինադադարի ամրապնդումը և մասնակի ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարում թե՛ Արցախի հատվածում, թե՛ Նախիջևան-Վայք հատվածում։ Եվ որոշակի փոփոխություններ են անում զորքերի տեղակայման հարցում։ Սահմանապահ զորքերը իրենց, շատ հետաքրքիր են և ոչ մի ձևով չեն տարբերվում համազորայիններից: Հիմա սահմանապահ զորքերը պիտի տեղակայվեն Ղազախի հատվածում։ Դա նշանակում է, որ նրանք մի լիարժեք բրիգադ հանելու են Հայաստանի սահմանից և հնարավորություն են ունենալու անհրաժեշտության դեպքում ավելացնել զորքերը Արցախի ուղղությամբ»,-ասաց նա:














