Ադրբեջանն Ուկրաինայից գնել է «Ան-178» տիպի 10 ռազմատրանսպորտային ինքնաթիռ

14

Ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկությունը ադրբեջանական ընկերություններից մեկի հետ պայմանագիր է ստորագրել «Ան-178» տիպի 10 ռազմատրանսպորտային ինքնաթիռ վաճառելու մասին: Այս մասին հայտնել է fakty.ua կայքը:

Ինքնաթիռների մատակարման համար կանխավճարն արդեն իսկ տրված է:

Կողմերը պայմանավորվել են, որ Ադրբեջանն այդ ինքնաթիռները կստանա երկու փուլով՝ երկու տարվա ընթացքում: Նախ կմատակարարվի երկու ինքնաթիռ, ապա մնացած 8-ը: Հնարավոր է՝ դրանք հավաքեն նաև Ադրբեջանի տարածքում:

Նշվում է, որ «Ան-178» տիպի ռազմատրանսպորտային ինքնաթիռն առաջին թռիչքն իրականացրել է 2015 թվականին: Օդանավը կարող է տեղափոխել մինչև 18 տոննա ընդհանուր քաշով տարբեր բեռներ: