Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները ժամանել են Թուրքիա

29

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները Թուրքիայի Կոնիա քաղաքի ավիաբազա են ժամանել՝ Anatolian Phoenix-2019 միջազգային որոնողափրկարարական զորավարժություններին մասնակցության համար:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, համաձայն ծրագրի՝ ռազմական օդաչուներն այսօրվանից կանցնեն զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներին:
 

Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 24-ը, դրանց կմասնակցի երկու Մի-35 և երկու Մի-17 տիպի ուղղաթիռ: