Ադրբեջանը 2000-ականներից սկսած ակտիվ զենք է գնում Ռուսաստանից, Իսրայելից սակայն պայմանագրերի առավել խոշոր փաթեթը ստորագրվել է 2010 -ականների սկզբին ու գնահատվում էր առնվազն չորս մլրդ դոլար: Դրանով Բաքուն ստացել է մոտավորապես 100 Տ-90Ս տանկ, 100 ՀՄՄ-3, 18 նմուշ «Մստա Ս» 2Ս19Մ1 ինքնագնաց հրետանային սարքավորում, 18 նմուշ «Վեսնա» 2Ս31 ինքնագնաց հրետանային սարքավորում, 18 նմուշ 9Ա52 «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 նմուշ ՏՈՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանոթային համակարգ, 10 նմուշ «Քրիզանթեմ Ս» հակատանկային մարտական մեքենա եւ 300 նմուշ «Իգլա Ս» շարժական զենիթահրթիռային համալիր՝ 1500 հրթիռներով եւ ինժեներա-սակրավորային տեխնիկայի մեծ կոմպլեկտ:
Բացի այդ Ադրբեջանին են փոխանցվել «Ֆավորիտ» տեսակի Ս-300 ՊՄՈւ-2 հեռահար զենիթահրթիռային համակարգի 2 գումարտակ եւ մի քանի մարտկոց «Տոր-Մ2Է» զենիթային համալիր։ ՌՕՈւ-ն ստացել են 60 նմուշ Մի-17 տրանսպորտային ուղղաթիռ եւ 24 նմուշ Մի-35Մ հարվածային ուղղաթիռ։
Ադրբեջանը Իսրայելի հետ դեռևս 2011-ին 1.6 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել: Համաձայն որի՝ Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, ռադարներ, հրթիռային համակարգեր և ափամերձ պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար:
Ի դեպ, հայ-ադրբեջանական այսօր ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն կիրառում է իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ղեկավարվում են իսրայելցի մասնագետների կողմից:
Ադրբեջանին զենք է վաճառում նաև ԵՏՄ անդամ երկիր Բելառուսը և այլ երկրներ ևս:














