Ռուսաստանի Տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը հավանական է համարել Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը: Փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Եվրասիական տնտեսական միությունը ռազմավարական ծրագիր է` ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական տիրույթում: Այդ պատճառով էլ ԵՏՄ-ին կամ ՄՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը միանգամայն իրական հեռանկար է, ես չէի բացառի իրադարձությունների նման զարգացումը», — ընդգծել է նախարարը:














