Ադրբեջանից ԵՄ հասնող տրանսատլանտյան գազատարը կգործարկվի

15

Տրանսատլանտյան գազատարը, որով Ադրբեջանից ԵՄ գազ է մատակարարվելու, կգործարկվի հունիսին: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի նավթային SOCAR ընկերության տնօրեն Վագիֆ Ալիևը՝ գրում է Huryyet-ը:

Ալիևի խոսքով՝ գործարկումը տեղի կունենա նախատեսվածից գրեթե մեկ ամիս շուտ:

«Ծրագրված էր, որ Ադրբեջանից Թուրքիա գազի առաջին մատակարարումը կիրականացվի հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում, սակայն անցյալ շաբաթ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել գազատարի բացումը իրականացնել հունիսի 19-ին»,- ասել է Ալիևը: