Ադրբեջանին ամենից շատ զենք են վաճառում Ռուսաստանն ու Իսրայելը

14

Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանի ձեռք բերած զինատեսակների ցանկը: 

Վերլուծական կենտրոնի տվյալներով՝ Ադրբեջանն ամենից ակտիվ գնումներ է կատարել նախ Ռուսաստանից, Իսրայելից Բելառուսից և Թուրքիայից:

Ըստ այդմ՝ 2014 թվականին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է 84 հատ T-90C տանկ, 81 միավոր ՀՄՄ-3, 6 միավոր TOC-1A ծանր հրանետային համակարգ, ևս 6 միավոր էլ կստանա 2015 թվականին:

2015-ին Ադրբեջանը Ռուսաստանից կստանա նաև 10 միավոր Хризантема-C հակատանկային հրթիռային համալիր:

2014 թվականին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է պատվիրած 40 Ми-17B-1 ուղղաթիռներից 8-ը, 4 հատ Top-2МЭ զենիթահրթիռային համալիր, 30 միավոր Ուրան հականավային հրթիռ:

Իսրայելի անօդաչուները նույնպես գրավել են Ադրբեջանին: Ըստ տեղեկատվության՝ 2014 թվականին Իսրայելն Ադրբեջանին մատակարարել է 4  Heron-1 անօդաչու թռչող սարք, 8 միավոր կստանա 2015 թվականին:   

Իսրայելն Ադրբեջանին կուղարկի նաև 9 միավոր Բարակ-8 ԶՀՀ: Բաքուն 2015-ին կստանա նաև 1 միավոր Green Pine ռադիոտեղորոշիչ կայան:

2014 թվականին Ադրբեջան է հասել նաև 2 միավոր Shaldag MK.5 պարեկային մոտորանավ:

Բելառուսից Ադրբեջանը ստացել է 6 միավոր Բուկ զենիթահրթիռային համալիր, 9 միավոր C-125 ԶՀՀ-ի C-125-TM «Պեչորա-2T ձևափոխված տարբերակը, 6 միավոր T38 Ստիլետ ԶՀՀ:

Ադրբեջանը եղբայրական Թուրքիայից  ստացել է 18 միավոր 155 մմ տրամաչափով K-9 Thunder ինքնագնաց հրետանային սարք, ևս 36 միավոր էլ կստանա 2015 թվականին: