Ադրբեջանը 1 միլիարդ 257 միլիոն դոլարի զենք է գնել անցնող տարում՝ գրավելով 15-րդ տեղը

5

 Աշխարհում ամենաշատ զենքը գնել է Հնդկաստանը՝ 9 միլիարդ 329 միլիոն դոլարի, իսկ Ադրբեջանը  15-րդն է 2013 թվականին զենքի և ռազմական տեխնիկայի ներմուծման գծով և տարվա ընթացքում այդ նպատակով ծախսել է 1 միլիարդ 257 միլիոն դոլար: Տեղեկացնում է  APA լրատվական գործակալությունը:  

Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տարածած տվյալներով՝ ամենաշատ զենքը գնել է Հնդկաստանը, այնուհետև Սաուդյան Արաբիան, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը, Քուվեյթը, Թուրքիան, Թայվանը, Ինդոնեզիան, Եգիպտոսը:

Իսկ Ադրբեջանին նախորդում են Չինաստանը, Ավստրալիան, Վենեսուելան, Սինգապուրը, հաջորդում՝ Պակիստանը, Մարոկկոն, Ֆինլանդիան, Հունաստանը և Բրազիլիան:

Նշենք, որ Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնը գտնվում է Մոսկվայում