Ադրբեջանը և Իրանը ՌԴ համար կարևոր գործընկերներ են. Պուտին

7

Ադրբեջանը և Իրանը Ռուսաստանի համար բարի հարևաններ և կարևոր գործընկերներ են: Այս մասին երկուշաբթի օրը Բաքվում երեք երկրների առաջնորդների հադիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է RiaNovosti-ին:

«Մենք միմյանց հետ արդյունավետ համագործակցության մեծ փորձ ունենք: Այսօր մենք անկասկած հարաբերությունների նոր էջ ենք բացում, եռակողմ ձևաչափում փոխհամագործակցության մեկնարկ ենք տալիս»,- ասել է Պուտինը: