Ադրբեջանը և Թուրքիան մտադիր են ցամաքային զորքերի համատեղ զինավարժություններ անցկացնել

8

Ադրբեջանը և Թուրքիան մտադիր են ցամաքային զորքերի համատեղ զինավարժություններ անցկացնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պետ Իհսան Ույարի միջև Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ ցամաքային համատեղ զինավարժությունները Բաքվում և Նախիջևանում կանցկացվեն մայիսին: Պատրաստություններ կարվեն նաև սեպտեմբերին ռազմական տեխնիկայի մասնակցությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերի զինավարժություններ անցկացնելու շուրջ: