Ադրբեջանը վավերացրել է ներդրումների պաշտպանության Ռուսաստանի հետ համաձայնությունը

3

Ադրբեջանը վավերացրել է «Ներդրումների աջակցության եւ փոխադարձ պաշտպանության մասին» ՌԴ-ի հետ կնքված միջկառավարական համաձայնությունը:

2013թ. Ռուսաստանում Ադրբեջանի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 250 մլն դոլար, իսկ ադրբեջանական տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը՝ 200 մլն դոլար, այդ թվում՝ նավթային ոլորտում՝ 36,1 մլն դոլար:

Ընդհանուր առմամբ, վերջին տարիների ընթաքում ռուսական կողմից Ադրբեջանում հիմնական կապիտալում ներդրվել է 628,4 մլն դոլար, իսկ կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 1,8 մլրդ դոլար: Ռուսական տնտեսությունում ադրբեջանական ներդրումները վերջին 10 տարիների ընթացքում կազմել են մոտ 1 մլրդ դոլար: