Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ

76

Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ, մասնավորապես՝ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Տեղեկացնում է Razm.info-ն`հղում անելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը:

Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ:

Նշենք, որ նախկինում՝ 2007-2008 թվականներին, Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա: