Ադրբեջանը Ռուսաստանից հակատանկային հրթիռների նոր խմբաքանակ է ստացել

12

Ռուսաստանը հակատանկային հրթիռների նոր խմբաքանակ է ուղարկել Ադրբեջան` Բաքվի հետ կնքված սպառազինման գործարքի շրջանակներում: Հայտնում է The Armenian Weekly-ն, 

Ըստ աղբյուրի՝ հունիսի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով տասնյակ ինքնակառավարվող «Քրիզանթեմա-Ս» համակարգերը, որոնք իջեցվել էին ռուսական բեռնատար նավից Բաքվի կասպիցծովյան նավահանգստում: