Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. Հասանովը հրահանգել է պատրաստվել

11

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ վերջին շրջանում մեծացել է պատերազմը վերսկսելու հավանականությունը:

Այս մասին Հասանովն ասել է ՊՆ կենտրոնական շտաբում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ՊՆ կայքից:

Հասանովը հանձնարարել է առաջնագծում և թիկունքում ուժեղացնել հետախուզական աշխատանքները, մարտական պատրաստության բերել զորքը, ապահովել անհրաժեշտ պարագաներով, ինչպես նաև անցկացնել ինտենսիվ ուսումնամարզական վարժություններ:

Հասանովը հրահանգել է պատրաստ լինել մարտական գործողությունների: 

Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ հայտարարությունները և սպառնալիքներն ուղղված հայկական կողմին: