«Բայրաքթար» ԱԹՍ-ների ձեռքբերման շուրջ «Ադրբեջանի հետ շարունակվում են բանակցությունները»,- այս մասին հայտնել է Baykar Makina ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարը:
Խոսքից կարելի է ենթադրել, որ ներկայում Ադրբեջանին վաճառքի գործընթաց չկա, այլ ընթանում են բանակցություններ:
Նշենք, որ կա «Բայրաքթար» ԱԹՍ-ի երկու տարբերակ՝ հետախուզական և հարվածային: Հայտարարությունից պարզ չէ, թե որ տարբերակի ձեռքբերման շուրջ են բանակցությունները:














