Գլխավոր Լուրեր Միջազգային Ադրբեջանը մտադիր է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ծառայեցնել նաև Չինաստանի համար

Ադրբեջանը մտադիր է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ծառայեցնել նաև Չինաստանի համար

12

Վրացական apsny.ge-ն գրում է, որ Ադրբեջանը մտադիր է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ծառայեցնել նաև երրորդ երկրներին գրավելու համար:

Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ նախագիծը կարող է կարևոր դառնալ երրորդ երկրների՝ մասնավորապես Չինաստանի համար, քանի որ հնարավորություն կընձեռի իր հյուսիս-արևմտյան շրջաններից չինական արտադրանքը Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով եվրոպական շուկաներ հասցնել:

Նշենք, որ շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2015 թվականի ավարտը: