Ադրբեջանը սահմանագծին մոտ հերթական զորավարժություններն է անցկացնում

12

Ադրբեջանի զինված ուժերի միավորումները և ստորաբաժանումները ապրիլի 28-ից հերթական զորավարժություններն են անցկացնում սահմանագծին մոտ: 

Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորավարժություններում ընդգրկված են մոտ 4 հազար զինծառայողներ, ավելի քան 60 միավոր զրահատեխնիկա, 120-ից ավելի հրթիռահրետանային կայանքներ, ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Այսօր սկսվել է զորավարժությունների գործնական մասը:

Զորավարժությունների ընթացքում անցկացվելու է գործնական հրաձգություն հրթիռահրետանային, ականանետային կայանքներից և հրազենից: