Ադրբեջանը երկար չի կարող համակերպվել ԼՂ հարցի շուրջ

6

«Բաքուն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղը որևէ մեկի ամրակետը դառնա»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը թուրքական Cumhuriyet թերթին տված հարցազրույցում: «Եթե հայերը ցանկանում են ապրել Ղարաբաղում, նրանք այնտեղ ապրելու բոլոր նախապայմանները կունենան, ճիշտ այնպես, ինչպես եւ մյուս քաղաքացիները», – ասել է նա: Հասանովը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ չի պատրաստվում համակերպվել այս այս իրավիճակի հետ և որ իրենց ղեկավարությունը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը «Հակառակ դեպքում, մենք կազատագրենք ցանկացած ձևով»: Եվ հավելել է, որ ցավոք, 20 տարվա ընթացքում Մինսկի խումբը չի կարողացել հակամարտության լուծման տարբերակներ առաջարկել: Հասանովը , անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին, ընդգծել է, որ իրենք անցել են բարդ քննություն` կապված Ցյուրիխյան արձանագրությունների հետ. «Մի խոսքով, մենք տարեցտարի ամրապնդում ենք մեր հարաբերությունները, եւ դրանք ավելի ամուր են դառնում են», – եզրափակել է Հասանովը: