Ադամ Շիֆը հիասթափված է Օբամայի որոշումից

3

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հիասթափված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշման առնչությամբ՝ ըստ որի Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում չի պատրաստվում արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը:

«Խորապես հիասթափված եմ, որ նախագահը 1.5 մլն հայերի կոտորածը կրկին չի բնութագրի որպես ցեղասպանություն։ Որքա՞ն պետք է զոհերը և նրանց ընտանիքները սպասեն, որ մեր ժողովուրդը համարձակություն ունենա հակադարձելու Թուրքիային Օսմանյան կայսրության հանցավոր անցյալի մասին ճշմարտության միջոցով։ Եթե ոչ այս նախագահը, ով այդքան գեղեցիկ և ոգևորությամբ խոսում էր անցյալում, ապա էլ ո՞վ։ Եթե ոչ 100 տարի անց, ապա էլ ե՞րբ: Նախորդ շաբաթ Հռոմի պապը խոսել է այն մասին, որ պետք է բուժել վերքը, որը շարունակում է արնահոսել՝ ճանաչված չլինելու պատճառով։ Ես միայն ցանկանում եմ, որ Վաշինգտոնը լսի դա»,- նշել է Շիֆը։