ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա ապրիլից հետո. Մամեդյարով

67

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում տեղի կունենա: Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«Որպեսզի այդ բանակցություններն արդյունավետ լինեն, մենք պետք է սպասենք  Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտին»,- նշել է Մամեդյարովը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված լայնածավալ քննարկումներ են ունեցել, փոխանակվել են մտքերով: «Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո մենք կվերադառնանք խնդրին»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: