Աբրահամյանը Մեդվեդևին խնդրել է արագացնել ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը

9

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին խնդրել է հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտին» արագացնել Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը, տեղեկացնում է Ria.ru-ն:

«Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին Հայաստանի կարիքների համար ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով պետական արտահանման վարկի տրամադրման համար: Սակայն համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացում որոշակի դանդաղեցում կա, այդ պատճառով խնդրում եմ հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտին» պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: