Աբխազիան պատրաստվում է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը

4

Աբխազիայում ռուսական զորքը սկսել է մաքրել երկաթգիծը։ Հայտնում է  «Գրուզիա օնլայն» պարբերականը՝ վկայակոչելով Աբխազիայի իշխանությունների ներկայացուցչին։

Աղբյուրի համաձայն՝ ճանապարհը նախապատրաստում են Աբխազիայի տարածքով տրանզիտ գնացքի վերագործարկման համար։ Ներկայումս մաքրվում է Օչամչիրայից մինչև Ինգուրի գետն ընկած հատվածը։ Սուխումի-Օչամչիրա հատվածը ռուսական զորքի կողմից վերանորոգվել էր 2008 թվականի դեպքերից առաջ։

Տրանսպորտային վարչության պետ Զաուր Հաջիմբան տեղեկացրել է, որ Աբխազիայում այդ զորքն անսպասելիորեն է հայտնվել, բայց այնուամենայնիվ նշում է, որ աբխազական կողմը համաձայնություն է տվել նախապատրաստական աշխատանքների իրականացմանը՝ նշելով, որ դրանից իրենց վնաս չի լինի, միայն՝ օգուտ: