ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ազատվել է աշխատանքից

21
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

«Աղաջանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ մայիսի 13-ից»,- հայտնում են ԱԱԾ-ից։

Հիշեցնենք՝ դեռևս օրեր առաջ լուրեր էին շրջանառվում, որ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու կապակցությամբ ԱԱԾ-ում բունտ էր բարձրացել և շատերն ազատման դիմումներ էին ներկայացրել, ինչը օրեր շարունակ հերքվում էր ԱԱԾ-ի կողմից: