ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնին նշանակվել է Արգիշտի Քյարամյանի ընկերը

46
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ է նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից:

«Աղաջանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ մայիսի 13-ից»,- հայտնել էին ԱԱԾ-ից։

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արթուր Պողոսյանը հանդիսանում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի ընկերը։